«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ «Կարմիր սատանաները» հետաքրքրված էին «Չելսիի» սանով անցյալ ամռանը, բայց «Ատլետիկոյում» չէին ցանկանում բաց թողնել նրան։
Կիսապաշտպանը հազվադեպ է հայտնվում «Ռեալ Մադրիդի» մեկնարկային կազմում, ուստի հայրենիք վերադառնալը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն քննարկում է 25-ամյա ֆուտբոլիստի վարձակալության հարցը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Տեղափոխության արդյունքը կախված կլինի «Ատլետիկոյի» պահանջներից։ Transfermarkt-ի փորձագետները Գալահերի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո. նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։