«Նոթինգհեմ Ֆորեստի» 22-ամյա կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Caught Offside-ն։
Ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաները» կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Նոթինգհեմ Ֆորեստը» կիսապաշտպանին գնահատում է 80 միլիոն եվրո։
Անդերսոնի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։ Անդերսոնը 2025/26 մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։