Լուչիանո Սպալետտի. «Մենք պետք է հնարավորինս վճռական լինենք»

«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին խոսել է թուրինյան ակումբի մրցաշարային հավակնությունների մասին։

«Հուսով եմ՝ «Յուվենտուսին» կվերադարձնեմ տիտղոսի համար մրցավազք։ Մենք արդեն քննարկել ենք սա ֆուտբոլիստների հետ առաջին հանդիպման ժամանակ։ Մենք պետք է հնարավորինս վճռական լինենք. դեռ շատ խաղեր կան առջևում, և ես ամեն ինչ տեսել եմ իմ տարիներին։

Ես բացարձակ հարգանք ունեմ «Յուվենտուսի» ֆուտբոլիստների վարպետության մակարդակի նկատմամբ», – Սպալետտիի խոսքերը մեջբերել է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում։

«Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշաարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 15 միավորով։