Լուչիանո Սպալետտին՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին

Իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետտին մեկնաբանել է իր նշանակումը «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում։

66-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել թուրինյան ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառը։ Իտալացին փոխարինում է Իգոր Տուդորին, ով ակումբում է 2025 թվականի մարտից։

«Ես հիմա անհավանական զգացողություններ եմ ապրում։ Մենք բոլորս գիտենք այս փառահեղ ակումբի պատմությունը և թե ինչպես է այն գործում, բայց երբ ներս ես մտնում, իսկապես հասկանում ես նրա մեծությունը։

Ես խորին հարգանք ունեմ «Յուվենտուսի» ներկայիս դիրքի նկատմամբ առաջնության աղյուսակում և ցանկանում եմ իմ ամենաջերմ մաղթանքները հայտնել Իգոր Տուդորին։ Ես բախտ եմ ունեցել հանդիպելու նրան, և գիտեմ, թե ինչպես է նա աշխատում», – Սպալետտիի խոսքերն է մեջբերել թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

Լուչիանո Սպալետտիի վերջին աշխատանքը Իտալիայի ազգային հավաքականում էր, որը նա մարզել է 2023-ից 2025 թվականներին։ Նա նաև մարզել է «Նապոլին», «Ինտերը», «Ռոման», «Զենիթը», «Ուդինեզեն», «Սամպդորիան», «Էմպոլին», «Վենեցիան» և «Անկոնան»։