«Լիվերպուլի» մարզական տնօրենը կտեղափոխվի այլ ակումբ

«Լիվերպուլի» մարզական տնօրեն Ռիչարդ Հյուզը առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից»։ 46-ամյա մասնագետի բանակցությունները Սաուդյան Արաբիայի ակումբի հետ արդեն հասել են լրջության, ըստ The Anfield Talk-ի՝ հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին։

Հյուզը «Լիվերպուլում» իր պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Նախկինում շոտլանդացին տասը տարի աշխատել է որպես տեխնիկական տնօրեն «Բորնմութում»։

«Ալ-Հիլալը» յոթ խաղից հետո Սաուդյան Արաբիայի առաջնության աղյուսակում երկրորդն է։ Թիմի գլխավոր մարզիչը Սիմոնե Ինձագին է, ով նախկինում խաղացել է «Ինտերում»։