Կիլիան Մբապպե․ «Հիանալի չէր լինի, եթե ես նույնը մնայի»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է իր խաղի փոփոխությունների մասին իր մտքերով։ Ֆրանսիացի աստղը «Լոս Բլանկոսի» կազմում խաղում է 2024 թվականի ամռանից։

Նախկինում նա խաղացել է ՊՍԺ-ում և «Մոնակոյում»։

«Փոխվե՞լ եմ հինգ տարվա ընթացքում։ Հուսով եմ՝ այո, քանի որ դա ֆուտբոլիստի համար բնական գործընթաց է։ Դու միշտ պետք է զարգանաս։ Հիանալի չէր լինի, եթե ես նույնը մնայի։ Կարծում եմ՝ շատ բան եմ սովորել և ավելի լավ մարդ եմ դարձել, այդ թվում՝ թույլ տված սխալների շնորհիվ։ Փոփոխությունը դեպի լավը միշտ լավ բան է։ Ես հիմա նույնը չեմ», – 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Madrid Universal»-ը։

Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրած 13 խաղում խփել է 16 գոլ։