Կիլիան Մբապպեն անվանել է իր ամենից շատ հիշվող գոլը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է, թե իր գոլերից որն է եղել ամենահիշարժանը իր համար։

«Ես սովորաբար միշտ ասում եմ իմ վերջին գոլը։ Բայց այս անգամ ես կընտրեի առաջինը, առաջինը, որը խփել եմ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես հատուկ հուզմունք զգացի «Բետիսի» դեմ խաղից առաջ։ Հուսով եմ, որ դա առաջինն էր տանը խփած բազմաթիվ գոլերից։ Այս պահը նշանավորեց իմ պատմության սկիզբը «Ռեալ Մադրիդում» և թողեց շատ հաճելի հիշողություններ», – ասել է Մբապպեն Marca-ին տված հարցազրույցում։

Իր կարիերայի ընթացքում Մբապպեն հանդես է եկել նաև «Մոնակոյում» և ՊՍԺ-ում։