«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե ինչու թիմի պաշտպան Պաու Կուբարսին լավագույն մարզավիճակում չէ։
«Քանի՞ տարեկան է նա։ 18 տարեկան, այնպես որ նորմալ է, որ նա միշտ չէ, որ իր լավագույն մարզավիճակում է։ Իմ կարծիքով, նա արդեն երկու մրցաշրջան է խաղում բարձրագույն մակարդակում։ Ես շատ ուրախ եմ։ Եթե նա իր լավագույն մարզավիճակում չէ, մենք պետք է աշխատենք նրա և մյուսների հետ», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Կուբարսին այս մրցաշրջանում մասնակցել է տասը խաղի բոլոր մրցաշարերում՝ չխփելով ոչ մի գոլ։