Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Լամին Յամալին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է Լամին Յամալի մասին հարցին։

«Բլաուգրանայի» 18-ամյա աստղի ելույթները վերջերս մղվել են երկրորդ պլան, քանի որ մամուլն ավելի շատ կենտրոնանում է ֆուտբոլիստի սկանդալների, նրա անձնական կյանքի և այս մրցաշրջանում նրան տանջող վնասվածքի վրա։

«Ես խոսեցի Լամինի հետ։ Մենք երկուսս էլ լիովին անկեղծ էինք միմյանց հետ։ Ես միշտ կպաշտպանեմ և կաջակցեմ նրան։ Նա դեռ շատ երիտասարդ է», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։

Կիրակի օրը «Բարսելոնան» Լա Լիգայի շրջանակներում կմրցի «Էլչեի» դեմ։