«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման հիշում է, որ ակումբի հետ պայմանագիր կնքելուց առաջ խորհրդակցել է Մարիո Բալոտելիի հետ։
«Մանչեսթեր Սիթին» իտալացի դարպասապահին ձեռք բերեց ՊՍԺ-ից սեպտեմբերի սկզբին։
«Ես Մարիոյին ճանաչում եմ Իտալիայի հավաքականից, և նա խորհուրդ տվեց ինձ միանալ «Մանչեսթեր Սիթիին»՝ ասելով, որ դա հիանալի ակումբ է։ Իրականում, բոլոր նախկին ֆուտբոլիստները, որոնց հետ ես խոսել եմ, միայն դրական բաներ ունեին ասելու այս մասով։ Դա միայն ավելի հեշտացրեց իմ ընտրությունը։ Հուսով եմ՝ այստեղ երկար տարիներ կանցկացնեմ և պատմության մաս կդառնամ», – Դոննարումայի խոսքերն է մեջբերում City Report-ը։
Մարիո Բալոտելին «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2010 թվականի ամռանից մինչև 2013 թվականի սկիզբը։