Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ։
Հանդիպումը տեղի ունեցավ «Ալիանց Արենա» մարզադաշտում և ավարտվեց 3-0 հաշվով։
Մյունխենյան թիմի կազմից աչքի ընկան Սերժ Գնաբրին և Նիկոլաս Ջեքսոնը, իսկ Լոիկ Բադեն դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այսպիսով, «Բավարիան» երկարաձգեց իր հաղթական շարքը՝ 2025/26 մրցաշրջանում հաղթելով բոլոր 15 խաղերում բոլոր մրցաշարերում։ Մյունխենյան թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 27 միավորով։ «Բայերը» հինգերորդն է՝ 17 միավորով։
Հաջորդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում կմրցի «Ունիոն Բեռլինի» հետ, իսկ «Բայերը» կընդունի «Հայդենհայմին»։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝