«Բարսելոնան» հետաքրքրված է Մարտին Էդեգորով

«Բարսելոնան» իր տրանսֆերային ցուցակում ներառել է «Արսենալի» կիսապաշտպան և ավագ Մարտին Էդեգորին։ Այս մասին հայտնել է indykaila-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը կարծում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է կարիերայի մեծ փոփոխության։ Ընդգծվում է, որ «Բլաուգրանան» կկատարի իր քայլը հունիսին։

Էդեգորը «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 205 հանդիպման, խփել 41 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը նորվեգացու արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։