«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Ստրասբուրգի» 23-ամյա հարձակվող Խոակին Պանիչելիի նկատմամբ, ըստ Mundo Deportivo-ի։
Ըստ աղբյուրի՝ «Բլաուգրանան» տպավորված է արգենտինացի ֆուտբոլիստի այս մրցաշրջանում ցուցադրած խաղով, քանի որ նա Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 10 խաղում խփել է 9 գոլ։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացրած 13 հանդիպման՝ խփելով 10 գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։