«Բարսելոնան» մտահոգված է 18-ամյա աստղային վինգեր Լամին Յամալի առողջական վիճակով։ Վերջին շրջանում խաղացողը աճուկի հետ կապված խնդիրներ ունի։
Ըստ «The Sun»-ի՝ «Բլաուգրանան» վախենում է, որ վնասվածքը կարող է քրոնիկ դառնալ։ Վիրահատությունը չի բացառվում, եթե անհարմարությունը շարունակվի։ Յամալի ներկայիս արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կնքվել է մինչև 2031 թվականի կեսերը։ Լամինեն այս մրցաշրջանում մասնակցել է ութ խաղի՝ խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։