«Արսենալը» պատրաստ է վաճառել թիմի հարձակվողին

Milanlive-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» պատրաստ է դիտարկել կամ վարձակալության, կամ մշտական ​​տրանսֆերի հնարավորությունը 30 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստով հետաքրքրվածների թվում են Պրեմիեր Լիգայի երեք ակումբներ՝ «Բորնմութը», «Ֆուլհեմը» և «Վեսթ Հեմը»։

28-ամյա Ժեզուսով հետաքրքրված են նաև «Միլանը» և «Յուվենտուսը»։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ չի դուրս եկել։ Բրազիլացին շարունակում է վերականգնվել խաչաձև կապանների պատռվածքից։