«Արսենալը» կրկնել է 1987 թվականի ռեկորդը

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Բըրնլիին»։ Այս հաղթանակը Միկել Արտետայի թիմի համար յոթերորդ անընդմեջ հանդիպումն էր, որտեղ նրանք սեփական դարպասը անառիկ են պահել։

OptaJoe-ի փոխանցմամբ՝ սա ակումբի պատմության մեջ երկրորդ նմանատիպ դեպքն է։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1987 թվականին։ Եվս մեկ հանդիպում «Արսենալին» թույլ կտա սահմանել ակումբային նոր ռեկորդ։

Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրից հետո «Արսենալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 25 միավորով։