Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է ակումբի տրանսֆերային նպատակների վերաբերյալ հարցին։

«Չգիտեմ՝ ինչ կպատահի, բայց նույնիսկ մեր ակումբում ամեն ինչ կարող է պատահել։ Մոտենում է Աշխարհի առաջնությունը, և որոշ խաղացողներ, ովքեր չունեն խաղային պրակտիկա, խնդրում են հեռանալ», – մամուլի ասուլիսում ասել է պորտուգալացի մարզիչը։

«Կարմիր սատանաները» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում վեցերորդ տեղում են՝ ինը խաղից հետո վաստակած 16 միավորով։ Այսօր Ռուբեն Ամորիմի թիմը կխաղա «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։