«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ իր և հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև բոլոր տարաձայնությունները լուծվել են, այն բանից հետո, երբ բրազիլացին հրապարակավ ներողություն խնդրեց «Էլ-Կլասիկոյի» ժամանակ իր պահվածքի համար։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը բացասաբար արձագանքեց Ալոնսոյի՝ խաղի ավարտից 20 րոպե առաջ իրեն փոխարինելու որոշմանը և հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Չորեքշաբթի օրը Վինիսիուսը սոցիալական ցանցերում ներողություն խնդրեց իր վարքագծի համար, բայց չնշեց մարզչին՝ սահմանափակվելով ակումբով, երկրպագուներով, նախագահով և թիմակիցներով։ Սակայն հետագայում բրազիլացին մարզումից առաջ անձամբ ներողություն խնդրեց մարզչական անձնակազմից և թիմակիցներից։
«Մենք չորեքշաբթի օրը բոլորի հետ հանդիպում ունեցանք, և Վինիսիուսը անթերի էր։ Նա անկեղծ խոսեց, և դա բացարձակապես ճիշտ էր։ Ինձ համար այս հարցը փակված է։
Դա շատ արժեքավոր, շատ դրական հայտարարություն էր։ Նա ցույց տվեց իր ազնվությունը և խոսեց սրտից։ Այն, ինչ նա ասաց, կարևոր էր, և ես շատ գոհ էի։ Հարցը փակված է», – Ալոնսոյի խոսքերը մեջբերում է AS-ը: