Վոյցեխ Շչեսնի․ «Ես լավ բաներ եմ անում, երբ դա կարևոր չէ»

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պարծենում է Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Կիլիան Մբապպեի 11 մետրանոց հարվածները հետ մղելով։

Սակայն լեհը լիովին գոհ չէ, քանի որ այդ փրկությունները չօգնեցին իր թիմին հաղթել։

«Ես հետ մղեցի Մբապեի 11 մետրանոց հարվածը մեր պարտված խաղում։ Ես հետ մղեցի Մեսսիի 11 մետրանոց հարվածը մեր պարտված խաղում։ Ես հետ մղեցի Նեյմարի 11 մետրանոց հարվածը մեր պարտված խաղում։ Ես լավ բաներ եմ անում, երբ դա կարևոր չէ», – ասել է Շչեսնին «Բարսելոնայի» YouTube ալիքում։

Անցյալ շաբաթավերջին «Բարսելոնան» 2-1 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին», չնայած Շչեսնին հետ մղեց Մբապեի 11 մետրանոց հարվածը։