Ռուբեն Ամորիմ. «Ցանկանում եմ երկար տարիներ մնալ այստեղ»

Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը ամփոփել իր առաջին տարին «Մանչեսթեր Յունայթեդում»։

Ամորիմը «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչն է նշանակվել անցյալ աշնանը։ «Կարմիր սատանաները» ներկայումս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են վեցերորդ տեղը՝ վեց միավորով հետ մնալով առաջատար «Արսենալից»։

«Սա ճանապարհորդություն էր։ Մեծ ճանապարհորդություն, դժվար։ Այն շատ դժվար էր, եղել են լավ պահեր, եղել են նաև վատ։ Ես շատ բան եմ սովորել, և դա իսկապես կարևոր է։ Ես սովորել եմ, որ նույնիսկ ամենադժվար պահերին կարող եմ հավատարիմ մնալ իմ համոզմունքներին, և դա կարևոր է բոլորի համար։

Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը, և ես ուզում եմ մնալ այս ակումբում երկար տարիներ», – ասել է Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում։