«Ռեալը» հրապարակել է հայտացուցակը «Վալենսիայի» դեմ խաղի համար
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ներկայացրել է թիմի հայտացուցակը՝ Լա լիգայի 11-րդ տուրում «Վալենսիայի» դեմ հանդիպման նախօրեին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայտացուցակից բացակայում են դարպասապահ Անդրեյ Լունինը, ինչպես նաև պաշտպաններ Դավիդ Ալաբան, Դանի Կարվախալը և Անտոնիո Ռյուդիգերը։
Ակումբի հաղորդմամբ՝ Լունինը որակազրկված է, իսկ երեք պաշտպանները շարունակում են վերականգնվել վնասվածքներից։