Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է, որ կլքի «Լացիոն» 2025/2026 մրցաշրջանի ավարտին, երբ լրանա ակումբի հետ իր ներկայիս պայմանագիրը։
«Ես ուզում եմ, որ «Լացիոն» որակավորվի եվրոպական մրցաշարերին, իսկ հետո կգա հեռանալու ժամանակը», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Պեդրոն «Լացիոյի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Նախկինում 38-ամյա իսպանացին խաղացել է «Ռոմայի», «Չելսիի» և «Բարսելոնայի» կազմում: