Կիլիան Մբապպեն խոսել է Արդա Գյուլերի մասին

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է իր թիմակից Արդա Գյուլերի խաղը։ 20-ամյա կիսապաշտպանը դարձել է «Մարս Բլանկոսի» հիմնական խաղացողներից մեկը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։

Մբապեն այս մրցաշրջանում իր գոլերի զգալի մասը խփել է երիտասարդ թուրքի գոլային փոխանցումների շնորհիվ։

«Ես զարմացած չեմ Գյուլերի հաջողություններից։ Նա շատ տաղանդավոր է և երիտասարդ, և թիմի համար արժեքավոր է։ Այս մրցաշրջանում Արդան հիանալի է խաղում իր տարիքի համար։ «Բեռնաբեուի» երկրպագուները հիացած են նրա գնդակի հետ կապված կախարդանքով։ Ես պարզապես հուսով եմ, որ նա կշարունակի այսպես։ Ես ուրախ եմ նրա հետ խաղալու համար», – ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է մեջբերում «Մադրիդ Universal»-ը։

Արդա Գյուլերը այս մրցաշրջանում 13 խաղում խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։