Կիլիան Մբապպեն անցյալ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էր Եվրոպայում: Ուրբաթ օրը ֆրանսիացին ստացավ «Ոսկե խաղակոշիկը»: Կարճ ժամանակ անց «Ռեալ Մադրիդի» աստղային հարձակվողը գրառում կատարեց սոցիալական ցանցերում.
«Իմ առաջին «Ոսկե խաղակոշիկը»: Մեծ պատիվ է նվաճել այս մրցանակը և ճանաչվել Եվրոպայի լավագույն ռմբարկու: Մեծ շնորհակալություն իմ բոլոր թիմակիցներին և «Ռեալ Մադրիդի» բոլորին՝ ինձ օգնելու համար ամեն օր լինել լավագույնը: Սա հնարավոր չէր լինի առանց նրանց՝ իմ կողքին լինելու:
Եվ վերջապես, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մադրիդիստներին, ովքեր սկզբից ի վեր ինձ այդքան սեր են ցուցաբերել: Կհանդիպենք վաղը «Բեռնաբեուում»: – գրել է Մբապպեն:
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, «Ռեալ Մադրիդը» կընդունի «Վալենսիային»: