«Լիվերպուլի» պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել ազդրի վնասվածքի պատճառով:
Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
24-ամյա հոլանդացին ազդրի վնասվածք է ստացել հոկտեմբերի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում (5-1):
Նշվում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ վեց շաբաթ։