«Բրայթոնի» հարձակվող Դենի Ուելբեքը պայքարում է Անգլիայի հավաքականում տեղի համար:
«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետևում է 34-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին և քննարկում է նրան նոյեմբերին կայանալիք մարզական հավաքին հրավիրելու հնարավորությունը, հաղորդում է TBR Football-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» նախկին հարձակվողը ամսվա վերջին կդառնա 35 տարեկան:
Ուելբեքը վերջին անգամ Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է յոթ տարի առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերին: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վետերանը «Բրայթոնի» կազմում ինը խաղում խփել է հինգ գոլ: Նա «Ճայերի» կազմում հանդես է եկել հինգ տարի: