«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մտադիր է կապ հաստատել գործակալ Ֆերնանդո Իդալգոյի հետ, ով ներկայացնում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի շահերը, հայտնում է Barca Universal-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ցանկանում է իմանալ ֆուտբոլիստի ապագա ծրագրերը։ Կատալոնական ակումբը Ալվարեսին համարում է Ռոբերտ Լևանդովսկու իդեալական փոխարինող, քանի որ նա լիովին համապատասխանում է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի բոլոր պահանջներին։
Այս մրցաշրջանում 25-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով յոթ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո։