Էնդրյու Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել Շոտլանդիայի առաջնություն

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել Շոտլանդիայի առաջնություն, ըստ Football Insider-ի։

Աղբյուրի համաձայն՝ «Սելտիկը» հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ռոբերտսոնի պայմանագիրը «Լիվերպուլիի» հետ լրանում է հաջորդ ամռանը։ Կողմերը դեռևս չեն համաձայնվել պայմանագրի երկարաձգման շուրջ։

Պաշտպանը այս մրցաշրջանում անգլիական թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։