«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գոհ է, որ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» դեմ խաղում փոխարինման ենթարկվելուց հետո իր բուռն արձագանքից հետո, հայտնում է El Chiringuito-ն։
Խաբի Ալոնսոն նաև Վինիսիուսին հայտնել է, որ եթե որևէ բողոք ունի, պետք է դրանք քննարկի անձամբ իր հետ։
Նշենք, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստվում է Լա Լիգայի 11-րդ տուրի «Վալենսիայի» դեմ տնային խաղին։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։