Հայտնի է Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուների անունները

Պրեմիեր Լիգան հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուների անունները։

Թեկնածուների թվում են պաշտպաններ Մեթի Քեշը (Աստոն Վիլա), Նորդի Մուկիելեն (Սանդերլենդ) և Յուրիեն Թիմբերը (Արսենալ), կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը (Նյուքասլ) և հարձակվողներ Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի), Էլի Ժունիոր Կրուպին (Բորնմութ), Բրայան Մբեմոն (Մանչեսթեր Յունայթեդ) և Իգոր Տիագոն (Բրենտֆորդ)։

Հիշեցնենք, որ օգոստոսին լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Էվերթոնի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, իսկ սեպտեմբերին՝ Էրլինգ Հոլանդը։