Ֆիլ Ֆոդենը դիմել է իրավաբանական օգնության

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը դիմել է իրավաբանական օգնության՝ իր երեխաների մասին կեղծ տեղեկություններ տարածելուց հետո, հայտնում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ Ֆոդենը և նրա ընկերուհի Ռեբեկա Քուքը վրդովված են եղել սոցիալական ցանցերում իրենց 6-ամյա որդու՝ Ռոնիի մահվան և 4-ամյա դստեր՝ Թրուի քաղցկեղի ախտորոշման մասին կեղծ տեղեկատվության տարածումից։

Անհայտ անձինք օգտագործել են նեյրոնային ցանցեր՝ ծնողների լացող և նրանց երրորդ երեխայի կեղծ լուսանկարներ ստեղծելու, ինչպես նաև վշտի խոստովանություններ անելու համար։