Պաշտոնական․ Լուչիանո Սպալետտին գլխավորեց «Յուվենտուսը»

«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լուչիանո Սպալետտիի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։

Իտալացի մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

«Մենք ուրախ ենք ողջունել նման գիտելիքներով և փորձով մարզչի Բիանկոների ընտանիքում։ Բարի գալուստ «Յուվենտուս»», – ասվում է թուրինյան ակումբի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ա Սերիայի 9-րդ տուրից հետո «Յուվենտուսը» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը։

Սպալետտիի վերջին աշխատանքը Իտալիայի ազգային հավաքականում էր, որը նա մարզել է 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունիսը։ Նախկինում մասնագետը մարզել է «Նապոլին», «Ինտերը», «Ռոման» և «Զենիթը»։