Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեն կհեռանա ակումբից պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, ըստ լրագրող Էկրեմ Քոնուրի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը հավանաբար չի երկարաձգի 30-ամյա պաշտպանի պայմանագիրը, քանի որ նա հայտնի է իր անկայուն խաղով։
Զյուլեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Բունդեսլիգայի և Ա Սերիայի մի քանի ակումբներ։ Զյուլեն «Բորուսիայում» հանդես է գալիս 2022 թվականից։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է երեք հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։