«Քրիսթալ Փելասը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հոլանդացի պաշտպան Նաթան Ակեի հետ հաջորդ ամռանը պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արծիվները» Նաթան Ակեին տեսնում են որպես Մարկ Գուեհիի փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Ակեն մասնակցել է ութ հանդիպման բոլոր մրցաշարերում և չի կարողացել արդյունավետ գործողություններով աչքի ընկնել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։