Մոհամեդ Սալահը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

2025/2026 մրցաշրջանում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը այնքան տպավորիչ չի եղել, որքան նախորդ մրցաշրջանում։ Լրատվամիջոցները կրկին ակտիվորեն կապել են եգիպտացուն Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հետ։

TBR Football-ի տվյալներով՝ Սալահի Սաուդյան Արաբիայից առաջարկը մնում է բաց։ Մերձավոր Արևելքում Սալահը կարող է ստանալ մոտավորապես 150 միլիոն ֆունտ ստեռլինգ (170 միլիոն եվրո) աշխատավարձ և ակումբներից մեկում բաժնեմասի իրավունք։

Թե կոնկրետ որ ակումբում կարող է հայտնվել Սալահը, չի նշվում։ 2025/2026 մրցաշրջանում Սալահը խաղացել է 13 խաղ, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։