«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը չի առաջարկել «դրսում հանդիպել» «Ռեալ Մադրիդի» պաշտպան Դանի Կարվախալին Լա Լիգայի 10-րդ տուրում կրած 1-2 հաշվով պարտությունից հետո։
Այս մասին հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով Cadena SER-ին։
Հիշեցնենք, որ խաղից հետո Կարվախալը Յամալին ժեստ ցույց տվեց չափազանց շատ խոսելու համար։ Հետագայում լրատվամիջոցները հայտնեցին, որ «Լոս Բլանկոսի» պաշտպանի ժեստին ի պատասխան՝ «Բլաուգրանայի» հարձակվողը առաջարկել է հարցը լուծել խաղադաշտից դուրս։
Ըստ աղբյուրի՝ Յամալը երբեք նման դիտողություն չի արել Կարվախալի հասցեին։ Դրա փոխարեն 18-ամյա հարձակվողն ասել է. «Կհանդիպենք պատասխան խաղում»։