«Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 25-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի կարողացել իր ներդրումն ունենալ Իտալիայում, ինչը մամուլում ենթադրություններ է առաջացնում նրա հնարավոր տեղափոխության մասին՝ այլ առաջնություն։
Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» պատրաստ է մրցակցել «Բավարիայի» հետ Դևիդի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Դեռևս պարզ չէ, թե որքանով է «Յուվենտուսը» հետաքրքրված հարձակվողից բաժանվելով։
Ջոնաթան Դևիդը թուրինյան ակումբին միացել է նախորդ ամռանը «Լիլից»՝ որպես ազատ գործակալ։ Կանադացին «Ծեր Սինյորայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։