Ջոն Օբի Միկելը նշել է, թե որ ակումբն է արժանի Պրեմիեր Լիգայում հաղթելուն

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը գովաբանել է «Արսենալի» ներկայիս մարզավիճակն ու ներուժը։ Նախկին խաղացողը կարծում է, որ Միկել Արտետայի թիմը առանձնանում է ոչ միայն Անգլիայի Պրեմիեր լիգայում, այլև ամբողջ համաշխարհային ֆուտբոլում ամենահավասարակշռված և խորը կազմով։

Միկելը նշել է, որ կազմի խորությունը թույլ է տալիս «Արսենալին» պահպանել խաղի բարձր մակարդակը նույնիսկ ռոտացիայի և փոխարինումների դեպքում, ինչը լոնդոնցիներին դարձնում է չեմպիոնական տիտղոսի հիմնական հավակնորդ։

Նա կարծում է, որ «Արսենալը» պետք է հաղթի Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում՝ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի» անկումը և մրցակիցներ «Լիվերպուլի» ու «Չելսիի» դժվարությունները։

«Արսենալը» այս մրցաշրջանի ֆավորիտն է։ Արտետան գիտի, որ միայն «Արսենալը» կարող է կորցնել տիտղոսը։ «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում, «Լիվերպուլը» դժվարանում է, իսկ «Չելսիին» փորձի պակաս ունի», – Միկելի խոսքերն է փոխանցում Metro-ն։