«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն խոսել է թիմի ընթացիկ մրցաշրջանի նպատակների մասին:
Չորեքշաբթի օրը «Ներաձուրիները» տանը 3-0 հաշվով հաղթեցին «Ֆիորենտինային» Սերիա Ա-ի խաղում: Թուրք կիսապաշտպանը երկու գոլ խփեց:
«Մեր նպատակները՞: Բոլորը գիտեն, որ մեր ակումբը միշտ ամենահավակնոտ նպատակներն է դնում: Մենք ուզում ենք պայքարել «Ինտերի» համար: Թիմը արժանի է լավագույնին դժվար ամառվանից և անհաջող ակումբային աշխարհի առաջնությունից հետո:
Կիվուն մեծ օգնություն է եղել մեզ հոգեբանորեն. մենք ունենք ուժեղ և կազմակերպված թիմ: Մենք ունեինք կարգապահություն՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները», – ասել է Չալհանօղլուն Sky Sport-ին տված հարցազրույցում:
Ինը խաղից հետո «Ինտերը» Սերիա A-ի մրցաշարային աղյուսակում երրորդն է: