Ֆրանսիական թիմը ցանկանում է վարձակալել Էնդրիկին

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Լիոնը» պլանավորում է վարձակալությամբ պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկի հետ։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է վարձակալել հարձակվողին մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Բրազիլացին արդեն համաձայնվել է տրանսֆերին։

19-ամյա Էնդրիկը այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել։