Էնցո Մարեսկա. «Դա հիմարություն էր նրա կողմից»

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է հարձակվող Լիամ Դելապի հեռացումը «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դեմ Լիգայի գավաթի խաղում։

22-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից և երկու ամսվա ընթացքում առաջին անգամ խաղացել է, սակայն նրա վերադարձը անհաջող է եղել. նա փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից։

«Հիմար կարմիր քարտ։ Դելապը պետք է խուսափեր կարմիր քարտից։ Առաջին դեղին քարտից հետո ես նրան չորս կամ հինգ անգամ ասել եմ, որ հանգիստ մնա։

Երբեմն նա կարծես ինքն իր հետ է խաղում՝ լիովին անտեղյակ շրջապատի բոլորից», – ասել է Մարեսկան։