«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան Անգլիա տեղափոխվելու ծրագրեր չունի:
«Չելսին» պատրաստում է 75 միլիոն եվրոյի առաջարկ ֆրանսիացու համար, բայց խաղացողը լիովին կենտրոնացած է «Ռեալ Մադրիդում» կարիերան շարունակելու վրա, հաղորդում է Transfer News Live-ը:
Ըստ տեղեկությունների, «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն վճռականորեն տրամադրված է Կամավինգային թիմում պահել, հատկապես «Բարսելոնայի» դեմ խաղում Պեդրիի դեմ նրա հիանալի խաղից հետո:
Կամավինգան «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 188 խաղ՝ խփելով հինգ գոլ և կատարելով տասը գոլային փոխանցում: Կամավինգան 22 տարեկան է։