«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է տեղափոխվել Անգլիայի լավագույն ակումբներից մեկը մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։ «Բավարիայի» ղեկավարությունը դեռևս չի համաձայնեցրել նոր պայմանագիրը ֆրանսիացու հետ, և նրա ներկայիս պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։
TBR Football-ի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի հետ վերջերս կապ են հաստատել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ Պրեմիեր Լիգայի երեք գրանդներն էլ հետաքրքրված են ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելով։
Դայո Ուպամեկանոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 164 հանդիպում, խփել հինգ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։