«Բավարիան» շարունակեց իր հաղթական շարքը և սահմանեց նոր ռեկորդ։ Չորեքշաբթի օրը մյունխենյան թիմը Գերմանիայի գավաթի խաղարկությունում արտագնա խաղում 4-1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։
Սա Վենսան Կոմպանիի 14-րդ հաղթանակն է մրցաշրջանի սկզբից ի վեր 14 խաղերում, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է Եվրոպայի լավագույն հինգ լիգաների թիմերի շրջանում։
Նախորդ ռեկորդակիրը «Միլանն» էր 1992 թվականին, որը մրցաշրջանը սկսեց 13 հաղթանակով։ «Բավարիայի» հաջորդ խաղը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, «Բայեր Լևերկուզենի» դեմ։
Մյունխենյան գրանդը Բունդեսլիգայում առաջինն է՝ 24 միավորով և ութ տուրից հետո 30-4 գոլերի տարբերությամբ։