Ուկրաինացի Անդրեյ Լունինը կարմիր քարտ ստացավ Էլ Կլասիկոյի վերջում՝ խաղացողների միջև տեղի ունեցած կռվի պատճառով։ Հաշվետվության մեջ մրցավար Սեզար Սոտո Գրադոն գրել է, որ Լունինը հեռացվել է խաղադաշտից «նստարանից դուրս գալու և հակառակորդ թիմի նստարանին ագրեսիվ կերպով մոտենալու համար. նրան ստիպված էին զսպել թիմակիցները»։
«Ռեալ Մադրիդը» բողոքարկել է Լունինի հեռացումը, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կողմ է արտահայտվել մրցավարին։
Goal կայքի տվյալներով՝ ուկրաինացի դարպասապահը որակազրկվել է մեկ խաղով։ Նշենք, որ Լունինը դեռևս չի խաղացել 2025/2026 մրցաշրջանում։ Նա նույնիսկ «Ռեալ Մադրիդի» կազմում չի լինի «Վալենսիայի» դեմ առաջիկա խաղում (նոյեմբերի 1)։