Պեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին՝ «Սուոնսի Սիթիի» դեմ Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի խաղից առաջ, որը կկայանա հոկտեմբերի 29-ին։

«Տղաները, ովքեր շատ ժամանակ են նվիրում մարզումներին, պետք է պատրաստ լինեն ցույց տալու ինձ, իրենց և թիմին, որ լիովին վերականգնվել են և ունեն անհրաժեշտ հմտությունները։ Աբդուկոդիր Խուսանովը պատրաստ է մի քանի րոպե խաղալ, բայց Ռոդրին դեռևս պատրաստ չէ։

Մենք դեռ չգիտենք, թե երբ նա 100%-ով պատրաստ կլինի։ Ստացած վնասվածքներից հետո, այդ թվում՝ այս մկանային վնասվածքից հետո, մենք պետք է ավելի զգույշ լինենք այս հարցում», – ասել է Գվարդիոլան BBC-ին։

Լիգայի գավաթի գործող գավաթակիրը «Նյուքասլն» է, որը անցյալ տարվա եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։