«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է ֆուտբոլում տեղի ունեցող փոփոխություններին։
«Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ։ Տասնմեկը տասնմեկի դեմ, դաշտը նույն լայնությունն ունի։ Խաղը պարզապես զարգանում է, ինչպես միշտ եղել է իր ստեղծման օրվանից։ Այո, թիմերը օգտագործում են նետումները որպես անկյունայիններ, լցնում են տուգանային հրապարակը տասը ֆուտբոլիստով։ Մենք տառապեցինք «Բրենտֆորդի» դեմ խաղում, և տեսանք, թե որքան դժվար էր «Լիվերպուլի» համար նույն մրցակցի դեմ խաղում։ Սա է ֆուտբոլն այսօր։ Ստանդարտները միշտ սպառնալիք են։
Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձնում դրան։ Ես զգում եմ, որ մրցակիցները ավելի քիչ անկյունայիններ և նետումներ կունենան, եթե ավելի լավ վերահսկեն խաղը», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։