Պեդրին վնասվածք է ստացել

«Բարսելոնան» տեղեկացրել է, որ թիմի կիսապաշտպան Պեդրին ստացել է մկանային վնասվածք։ 22-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցել այսօր անցկացված մարզմանը և ենթարկվել է բուժզննման, որից հետո պարզվել է, որ վնասվածքի պատճառով նա կբաց կթողնի մոտ երեք շաբաթ և կվերադառնա թիմի շարքեր միջազգային դադարից հետո։ Պեդրին այս մրցաշրջանի բոլոր 13 խաղերին եղել է թիմի միակ ֆուտբոլիստը, ով բացակայության չի ունեցել։

Տվյալ վնասվածքը չի ազդի Լա Լիգայի 11-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղի վրա, քանի որ Պեդրին այդ խաղին չէր մասնակցի՝ կարմիր քարտի պատճառով, որը ստացել էր «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ։