«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը աջակցել է իր թիմի հարձակվող Սերու Գիրասիին, ով իջեցրել է գոլ խփելու և գոլային փոխանցումներ կատարելու իր ցուցանիշները։
«Իհարկե, ես նաև տեսնում եմ, որ նա այս պահին գոլ չի խփում։ Նման իրավիճակներ լինում են։ Այնուամենայնիվ, նա շատ կարևոր է մեզ համար։ Երկար արդյունավետությունից հետո այս դադարը սպասելի էր», – մամուլի ասուլիսում ասել է Կովաչը։