Միկի վան դե Վենը կարող է միանալ իսպանական գրանդին

TEAMtalk-ի փոխանցմամբ՝ «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Չնայած «Լոս Բլանկոսը» դիտարկում է կենտրոնական պաշտպանին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հնարավորությունը, ակումբը շարունակում է հետաքրքրված լինել վան դե Վենով։

Նշվում է, որ իսպանական գրանդը հասկանում է, որ հոլանդացուն ձեռք բերելը դժվար կլինի, քանի որ «Թոթենհեմը» նրա համար 2023 թվականին վճարել է գրեթե 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 24-ամյա վան դե Վենը մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում և խփել հինգ գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։